Արմինֆո. Վաղը հայտնի կդառնա Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ուսումնասիրության աշխատանքային խմբի մասնակիցների անունները: Հուլիսի 11-ին կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է ՀՀ բնապահպանության նախարարության տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը, ով ղեկավարելու է աշխատանքային խումբը:
Նա նշել է, որ խմբի մոնիտորինգի պլանները ներառում են 28 հանքավայրեր, որոնց համար կա համապատասխան թույլտվություն: Աշխատանքները կսկսվեն Ամուլսարի հանքավայրից: Նրա խոսքերով, ուսումնասիրությունը կանցկացվի մոտ 20 օրվա ընթացքում, որի շրջանակներում ընկերության գրեթե բոլոր փաստաթղթերը հասանելի կլինեն խմբին, բացառությամբ առևտրային կամ պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերի:
Խումբը կներառի հասարակության ներկայացուցիչների, համայնքի բնակիչների, լրագրողների, ընկերության աշխատակիցների և անհատ մասնագետների: «Բայց այստեղ մենք պետք է հասկանանք, որ խմբում մասնակցելու իրավունքը ոչ միայն արտոնություն է, այլև մեծ պատասխանատվություն, քանի որ մեծ աշխատանք է կատարվում ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում», - ընդգծել է նա: Այս առիթով Ա.Գրիգորյանը նշել է, որ բոլոր մասնակիցների ցանկը կհաստատվի վարչապետի որոշմամբ:
Ըստ նրա, աշխատանքային խումբն առաջին հերթին կզբաղվի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումով: «ՇՄԱԳ-ում կարողն են չլինել որոշակի խնդիրներ: Հետևաբար, հետազոտությունների շրջանակներում մենք կգնահատենք, թե արդյոք փաստաթղթի բոլոր կետերը պատշաճ կերպով ներկայացված են», - նշել է Գրիգորյանը: Հետազոտության ավարտից հետո կառավարությանը կներկայացվի համապատասխան եզրակացություններով փաստաթուղթը:
Միևնույն ժամանակ, փորձագետն ընդգծել է, որ հուլիսի 6-ից սկսած քննչական կոմիտեն սկսել է ուսումնասիրել Ամուլսարի հանքավայրը, որի աշխատանքները հիմնականում վերաբերվում են շինարարական աշխատանքներին: «Մեր աշխատանքային խումբը կքննարկի Ամուլսարի նախագիծը, քննչական կոմիտեին զուգահեռ, բայց մենք կընդգրկենք աշխատանքների ավելի լայն շրջանակ», - եզրափակել է նա:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |