Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Չինաստանից ժամանած գործարարների հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարության և Բիզնես Արմենիայի պատասխանատու անձինք։
Նախարարը ողջունել է հյուրերին, ներկայացրել Հայաստանում գործարարությամբ զբաղվելու և ներդրումներ կատարելու հնարավորություններն ու առավելությունները։
Չինացի գործարարները հայտնել են ներդրումներ կատարելու և Հայաստանում գործարարությամբ զբաղվելու իրենց մտադրությունների մասին։ Մասնավորապես, գործարարները հետաքրքրված են անշարժ գույքի, բնակարանաշինության, հյուրանոցային բիզնեսի, էներգետիկ ոլորտներով։
Հանդիպումը կազմակերպվել էր Բիզնես Արմենիայի հետ համագործակցության շրջանակներում։ Բիզնես Արմենիայի ներկայացուցիչ Ալինա Եղիազարյանը նախարարին համառոտ ներկայացրել է գործարարների հետ կայացած հանդիպման մանրամասները և տեղեկացրել առաջիկա երկու օրերի ընթացքում նախատեսվող գործնական այցերի մասին։ Արծվիկ Մինասյանը հայտնել է իր ղեկավարած գերատեսչության կողմից համագործակցության պատրաստակամությունը։
Նշենք, որ 2017 թվականի արդյունքներով Հայաստանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունն ավելացել է 33,3%-ով` մինչև 604,4 մլն դոլար: Ընդ որում, արտահանումն ավելացել է 28,4%-ով` մինչև 123,7 մլն դոլար, իսկ ներմուծումը` 34,6%-ով, մինչև 480,7 մլն դոլար:
RUB | 3.76 | -0.22 |
USD | 396.48 | 0.30 |
EUR | 413.13 | 1.06 |
GBP | 496.79 | 0.30 |
CAD | 275.26 | -0.17 |
JPY | 25.14 | -0.03 |
CNY | 54.32 | 0.04 |
CHF | 440.29 | -0.20 |