Ուրբաթ, 13 Հուլիսի 2018 12:58
Էմմանուիլ Մկրտչյան

Հայաստանում ստվերային տնտեսության մակարդակն ամենաբարձրներից մեկնէ է ԱՊՀ-ում

Հայաստանում ստվերային տնտեսության մակարդակն ամենաբարձրներից մեկնէ է ԱՊՀ-ում

Արմինֆո. Հայաստանում ստվերային տնտեսության մակարդակն ամենաբարձրներից մեկնէ է ԱՊՀ-ում:  Ինչպես նշվում է ԵԱԶԲ 2018 թվականի հունիսի  մակրոամփոփագրում, վկայակոչելով ԱՄՀ գնահատականը, Հայաստանում ստվերային շրջանառության բաժինը կազմում է ՀՆԱ 36%: Այդ ցուցանիշը զիջում է միայն Տաջիկստանում «ստվերի՚ գնահատման տվյալներին` ՀՆԱ  37,8%:

 

Նշվում է, որ Ղազախստանում ստվերային շրջանառությունը կազմում է  ՀՆԱ 32,8%, Ղրղըզստանում` ՀՆԱ 30,1%, Բելառուսում` ՀՆԱ 32,4%, Ռուսաստանում` ՀՆԱ 33,7%:

 

Ինչպես գրում են ԵԱԶԲ վերլուծաբանները, ստվերային շրջանառության բաժնի նվազումը կարող է դառնալ տարածաշրջանի երկրներում ավելի բարձր տնտեսական աճի պոտենցիալ դրայվեր: Մինչդեռ, մոտեցումների և եղանակների տարբերության պատճառով գնահատման արդյունքները տարբերվում են երկրների վիճակագրական գերատեսչությունների հաշվարկներից:  Ղազախստանի վիճակագրության կոմիտեի գնահատականների համաձայն, չդիտարկվող տնտեսության բաժինը 2016 թ. կազմել է ՀՆԱ 25,8%, Ղրղըզստանում` ՀՆԱ 23,8% (2015 թ.` չհաշված գյուղատնտեսությունը):  Հաշվարկների ցանկացած տարբերակի դեպքում, ասվում է ամփոփագրում, ստվերային տնտեսությունը երկրներում մնում է բարձր, սակայն այժմ կան բոլոր նախադրյալները այն կրճատելու համար: Ստվերային հատվածի բաժնի նվազեցումը թույլ կտա կայունացնել մուտքագրումները բյուջե, հավասարաչափ բաշխել եկամուտները, դառնալ, ընդհանուր առմամբ, ներրդումային մթնոլորտի և տնտեսական դինամիկայի բարելավման կարևոր գործոն: