
Արմինֆո. Բիզնես Արմենիան արտահանող և արտահանման ներուժ ունեցող տնտեսվարողներին աջակցում է՝ օգտվելով արտոնյալ առևտրային ռեժիմներից, դուրս գալ աշխարհի տարբեր երկրների շուկաներ։
Հիմնադրամի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, Եվրամիության GSP+ ռեժիմի շրջանակում հունվարից գործարկվել է ապրանքների ծագման ինքնահավաստագրման REX համակարգը, որը հատկապես շահավետ է ՓՄՁ-ների համար։ Համակարգում մեկ անգամ գրանցվելով և ստանալով անհատական գրանցման համարանիշ, հայաստանյան արտադրողները կարող են հետագայում բազմակի` առանց ծագման երկրի հավաստագրի ԵՄ երկրներ արտահանել մինչև 6000 եվրոյի արտադրանք։
Բիզնես Արմենիայի աջակցությամբ REX համակարգից օգտվելով վերջերս «Շառոյան-Սարյան» ընկերությունն իր «Հալեպ» ապրանքանիշի քաղցրավենիքներն արտահանել է Ֆրանսիա։ Այս տարվա առաջին կիսամյակում ԵՄ GSP+ REX, ԱՄՆ GSP և Շվեյցարիայի GSP ռեժիմներից օգտվելու խորհրդատվություն են ստացել հայաստանյան 26 արտադրողներ։ Բիզնես Արմենիան աջակցությունը տրամադրում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ համագործակցությամբ։
ԵԱՏՄ, Եվրամիության, Միացյալ Նահանգների, Շվեյցարիայի, Ճապոնիայի, Կանադայի, Նորվեգիայի շուկաները հայաստանյան արտադրողների համար (որոշակի դեպքերում ապրանքատեսակների ցանկը սահմանվում է) բաց են կամ 0 տոկոս, կամ նվազեցված մաքստուրքերով, կամ դյուրացված փաստաթղթավորմամբ։ Ազատ առևտրի ռեժիմ է գործում Մոլդովայի, Թուրքմենստանի, Ուկրաինայի, Ուզբեկստանի, Տաջիկստանի և Վրաստանի հետ:
RUB | 4.97 | 0.03 |
USD | 381.50 | 0.36 |
EUR | 444.45 | -0.23 |
GBP | 508.81 | 0.22 |
CAD | 273.57 | 0.66 |
JPY | 24.59 | -0.04 |
CNY | 53.97 | 0.07 |
CHF | 475.15 | -0.98 |

