Արմինֆո. Հայաստանի հարկային զգուշավորությամբ են վերաբերվում Վրաստանից ներկրվող ավտոմեքենաների ինվոյսներին: Այս մասին հուլիսի 13-ին կայացած ասուլիսում հայտարարել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:
Ըստ Անանյանի, այն բանից հետո, երբ Կոմիտեն հանդես եկավ հայտարարությամբ, որ այսուհետ մաքսազերծվող մեքենաների համար առաջնահերթություն կհանդիսանա ինվոյսի գինը, արձանագրվեց դեպք, երբ գտնվեց նեկ անձ, ով ներկայացրեց մի այնպիսի փաստաթուղթ, որտեղ մեքենան աճուրդով գնվել է 87 դոլարով: Արդյունքում, կատարվեցին մի շարք ճշգրտումներ և այսօր հարկային մարմինը ավելի զգայուն է Վրաստանից ներկրվող մեքենաների փաստաթղթավորման առումով:
Ինչպես նշել է Անանյանը, կազմակերպությունը գրեթե խնդիրներ չի ունենում Ճապոնիայից և ԱՄՆ-ից ներկրված մեքենաների ինվոյսների առումով: «Այդ ինվոյսները գրեթե նման են մեր վերահսկողական գներին», - ասել է նա: Բացի այդ, ըստ նրա, Հայաստանն ունի մի շարք պարտավորությունների հսկիչ գների կիրառման առումով ԵԱՀԿ շրջանակներում, մասնավորապես, եթե ինվոյսում գինը նշված է ցածր գին, ապա տեղական հարկային մարմինը պարտավոր է կիրառել հսկիչ գինը, ասել է ՊԵԿ ղեկավարը:
RUB | 3.99 | 0.00 |
USD | 396.71 | -0.28 |
EUR | 409.96 | 3.28 |
GBP | 492.87 | 4.02 |
CAD | 275.15 | 4.61 |
JPY | 25.56 | -0.06 |
CNY | 54.76 | -0.03 |
CHF | 436.57 | 3.79 |