Շաբաթ, 14 Հուլիսի 2018 11:35
Ալեքսանդր Ավանեսով

ՊԵԿ-ն «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող ևս 11 հավաստագիր է շնորհել բիզնեսին

ՊԵԿ-ն «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող ևս 11 հավաստագիր է շնորհել բիզնեսին

Արմինֆո. Հայաստանում օրինապահ հարկ վճարողներն ավելացել են ևս 11-ով: «Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիրը տնտեսվարողներին շնորհել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունը:

 

2018թ. տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 94 տնտեսվարող, որոնցից 75-ի դիմումը բավարարվել է (այդ թվում՝ 2017 տարեվերջին ստացված 3 դիմում), իսկ 1 դիմում ուսումնասիրության փուլում է:

     

Հիշեցնենք, որ օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում: Դրանց շարքում են`«ԳՐԱՆԱՏՈՒՍ ՎԵՆՉՈՒՐՍ» ՓԲԸ, «ՆՅՈՒԶ ԴԻՓԼԻ» ՍՊԸ, «Ի-ՎԻ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՓԲԸ, «ԳՐԱՆԱՏՈՒՍ ՎԵՆՉՈՒՐՍ ՖՈՆԴ I» ՓԲԸ

«ՖԼԱԹ-ՔԼԱԲ» ՓԲԸ, «ԱՅՅՈՒՆԵԹՎՈՐՔՍ» ՍՊԸ, «ՅՈՒՔՈՄ» ՍՊԸ, «ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ»  ՀԻՄՆԱԴՐԱՄ, «ՏՐԱՆՍ-ԱԼՅԱՆՍ» ՍՊԸ, «ԱՎՅԱՆ» ՍՊԸ, «ԱՌԱՆՑՔ» ՍՊԸ ընկերությունները: