Շաբաթ, 14 Հուլիսի 2018 14:05
Նաիրա Բադալյան

Պետությունը կաջակցի «Արմենիան Քափըր Փրոգրամ»-ին նոր պղնձաձուլարանի կառուցման հարցում

Պետությունը կաջակցի «Արմենիան Քափըր Փրոգրամ»-ին նոր պղնձաձուլարանի կառուցման հարցում

Արմինֆո. ՀՀ փոխվարչաապետ Տիգրան Ավինյանի որոշումմամբ հուլիսի 12-ին ստեղծվել է աշխատանքային խումբ, նպատակ ունենալով պետական ​​աջակցություն ապահովել նախապատրաստական ​​աշխատանքներին «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ («ՎալեքսԳրուպի» անդամ) նոր պղնձաձուլարանի կառուցման շրջանակներում:

 

Հաղորդվում է, որ արդեն հաստատվել է աշխատանքային խմբի կազմը, որը ղեկավարում է Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը: Խմբում ընդգրկված են չորս նախարարությունների ներկայացուցիչներ` տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, ՀՀ բնապահպանության փոխնախարար Գնել Սանոսյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը և էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գևորգյանը: Նշված տեղեկատվության արժանահավատությունը ստուգելու ԱրմԻնֆոի փորձերն անցան ապարդյուն:

 

«Վալլեքս Գրուպ» ՓԲԸ (Vallex Group) հիմնադրվել է 1998 թվականին և միավորում է 20 դուստր և փոխկապակցված ընկերություններ: Դրանց թվում են «Թեղուտ» ՓԲԸ-ն, որն ստեղծվել է 2006 թվականին, բաժնետոմսերի լրիվ փաթեթը պատկանում է կիպրոսյան «Թեղուտ Ինվեսթմենթս Լիմիթիդ» ՓԲԸ-ին, որի քվեարկող բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է «Արմենիան քոփր Փրոգրամ» ՓԲԸ-ին, որի սեփականատերը Վալերի Մեջլումյանն է, ինչպես նաև` «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ն, որը շահագործում է Արցախի  Մարտակերտի շրջանում գտնվող Դրմբոնի պղինձ-ոսկու հանքավայրը, «Armenian Copper Programme» ՓԲԸ (ACP), որը շահագործում է Ալավերդու պղնձաձուլման կոմբինատը, որտեղ արտադրվում է սև պղինձ: