Երկուշաբթի, 16 Հուլիսի 2018 15:27

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիի շնորհավորական ուղերձը ՀՀ լեռնամետաղագործական ճյուղի աշխատակիցներին

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիի շնորհավորական ուղերձը ՀՀ լեռնամետաղագործական ճյուղի  աշխատակիցներին

Արմինֆո.« ՀՀ հանքարդյունաբերության ոլորտի հարգելի՛ աշխատակիցներ,

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի և անձամբ իմ անունից, պատիվ ունեմ շնորհավորել Ձեզ՝ լեռնագործի և մետաղագործի մասնագիտական տոնի առթիվ և իմ երախտագիտությունը հայտնել ՀՀ հանքարդյունաբերության զարգացման ճանապարհին՝ Ձեր մեծագույն ավանդի համար։ 

Չնայած արտաքին ճգնաժամային դժվարություններին, ուրախալի է, որ հանքարդյունաբերական ընկերությունները շարունակում են աշխատել կայուն՝ բարեխղճորեն կատարելով իրենց հարկային և սոցիալական պարտավորությունները,  և որ ամենագլխավորն է, իրականացնում են երկարաժամկետ զարգացման ստրատեգիա։ 

Դո՛ւք Ձեր կյանքը նվիրել եք աշխարհում ամենահարգված և հնագույն մասնագիտություններից մեկին։ Հնագիտական պեղումները մեզ հուշում են այն մասին, որ մարդիկ սովորել են մետաղ մշակել դեռ մ.թ.ա. 5-6-րդ  հազարամյակում։ Մինչև այսօր էլ հանքագործությունը և մետաղագործությունը, համարվում են արդյունաբերության առաջատար ճյուղեր, որոնց վրա էլ հիմնվում են պետության  փառքը և արդյունաբերական հզորությունը։ 

Հարգելի՛ գործընկերներ, մենք հպարտանալու շատ առիթներ ունենք, քանի որ 2007 թ.-ից ի վեր, երբ ունեինք կանգնած արտադրություն՝  առանց տեխնիկայի և սարքավորումների, հսկայական պարտքեր,  այսօր մեր տեխնոլոգիական և արտադրական  պոտենցիալով,  ճյուղի առաջատարն ենք դարձել։ 

Այդ ճանապարհը մենք անցանք միասին, որի համար հայտնում եմ Ձեզ իմ շնորհակալությունը։

Ձեր աշխատանքը պահանջում է մեծ վարպետություն, եզակի կոմպետենտություն և անձազոհություն։

Ձեր պատասխանատվության բարձր զգացումի, սիրած գործին նվիրվելու շնորհիվ է, որ պահպանվում և բազմապատկվում են մետաղագործական արդյունաբերության լավագույն ավանդույթները։ 

Ցանկանում եմ Ձեզ քաջ առողջություն, բեղմնավոր աշխատանք, ստեղծագործական և աշխատանքային հաջողություններ,  նվաճումներ և անձնական երջանկություն։

Թող Ձեր կյանքում լինի կայունություն և բարօրություն, Ձեր ընտանիքներում՝ ջերմություն ու բարեկեցություն»։