Հինգշաբթի, 19 Հուլիսի 2018 17:29
Մարիաննա Մկրտչյան

Պուտին. Արդի աշխարհակարգի բազավորման հիմքերի վերաբերյալ Ռուսաստանի կարծիքը կիսում են ՀԱՊԿ մեր դաշնակիցներն ու ԱՊՀ գործընկերները

Պուտին. Արդի աշխարհակարգի բազավորման հիմքերի վերաբերյալ Ռուսաստանի կարծիքը կիսում են ՀԱՊԿ մեր դաշնակիցներն ու ԱՊՀ գործընկերները

Արմինֆո. Ռուսաստանը, որպես ՄԱԿ ԱԽ մշտական անդամ, այսուհետև էլ կպաշտպանի այդ կազմակերպության կանոնադրության հիմնարար սկզբունքները` պետությունների ինքնիշխանությունն ու հավասարությունը, նրանց ներքին գործերին չմիջամտությունը, վեճերի արդար կարգավորումը: Հուլիսի 19-ին այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` դեսպանների և միջազգային կազմակերպություններում ու միավորումներում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչների խորհրդակցությանը:

 

«Համոզված ենք, որ հետևելով միջազգային իրավունքին, աշխատելով հավաքական հիմունքով, կարող ենք  լուծել ամենաբարդ համաշխարհային խնդիրները: Գլոբալ անվտանգության և կայունության ապահովման, նոր մարտահրավերներին և սպառնալիքների դիմակայության մեր գիծն, անշուշտ, պահանջված է աշխարհում: Ռուսաստանի կարծիքն առ այն, թե ինչպես և ինչ հիմունքով պետք է բազավորվի արդի աշխարհակարգը, կիսում են ՀԱՊԿ մեր դաշնակիցներն ու ԱՊՀ, ԲՐԻՔՍ, Շանհայյան  համագործակցության կազմակերպության գործընկերները: Դա, մենք ձեզ հետ միասին հասկանում ենք, երկրագնդի բնակչության մեծ մասն է: Հենց ելնելով մեր սկզբունքային դիրքորոշումներից էլ մենք գործել և գործելու ենք սուր տարածաշրջանային ճգնաժամերը կարգավորելիս՚, - ամփոփել է Պուտինը: