Ուրբաթ, 20 Հուլիսի 2018 16:36
Մարիաննա Մկրտչյան

Արմեն Սարգսյանը կարևորել է Հայաստանում «Էրնսթ Ընդ Յանգ» ընկերության գործունեության ընդլայնումը

Արմեն Սարգսյանը կարևորել է Հայաստանում «Էրնսթ Ընդ Յանգ» ընկերության գործունեության ընդլայնումը

Արմինֆո.Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է մասնագիտացված աուդիտորական եւ խորհրդատվական ծառայությունների մատուցման ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկի` «Էրնսթ Ընդ Յանգ» ընկերության ներկայացուցիչներին՝ Կենտրոնական եւ Հարավ-Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի կառավարիչ- գործընկեր Յացեկ Կեձիորի գլխավորությամբ:

 

Նկատի ունենալով կազմակերպության բարձր հեղինակությունը եւ մի քանի տասնյակ տարիների փորձը աուդիտի, հարկային, իրավունքի եւ խորհրդատվության ոլորտներում՝ Հանրապետության նախագահը կարեւորել է Հայաստանում ընկերության գործունեության ընդլայնումը, որը կնպաստի հիշյալ ոլորտների զարգացմանը, միջազգային փորձի տարածմանը եւ մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը:

 

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում ընկերության գործունեության ծրագրերին, մտքեր փոխանակել մեր երկրի զարգացման համար շահեկան նորարարական հեռանկարային գաղափարների շուրջ: