
Արմինֆո. «Որքան կարելի է չսիրել հայրանիքը՝ այդ կերպ թալանելու համար»,- ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հարց է տվել Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը՝ խոսելով էներգետիկայի ոլորտում իր գլխավորած գերատեսչության բացահայտումների մասին:
Նրա խոսքով, մոտ ժամանակներս Պետական վերահսկողական ծառայությունը կհայտարարի այդ ոլորտում նոր, բազմամիլիոն յուրացումների մասին: «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում ավելի վաղ հայտնաբերված $1,2 մլն արժողությամբ տրանսֆորմատորի գողության դեպքի վերաբերյալ նյութերն արդեն ուղարվել են Գլխավոր դատախազություն: Առաջիկա օրերին կուղարկվեն նաև բացահայտված դեպքերի վերաբերյալ մնացած նյութերը»,- ասել է նա: