Արմինֆո.Ամառային թեժ հանգստին ընդառաջ՝ Արդշինբանկի Մոբայլ Բանկինգ անվճար հավելվածը հնարավորություն է ընձեռում ֆիզիկական անձանց իրականացնել գրեթե բոլոր բանկային գործարքները, ինչպես նաև օգտվել մի շարք առավելություններից աշխարհի ցանկացած կետից և ցանկացած պահի:
Հեռակա կերպով դրամական փոխանցումների, վճարումների, վարկերի մարումների, ավանդների համալրման գործընթացներն իրականացվում են արագ, պարզ և հարմար եղանակով: Մոբայլ Բանկինգով հնարավոր է փոխարկել արժույթ արտոնյալ պայմաններով, փոփոխել քարտի սահմանաչափերը, ստանալ ծանուցումներ, դիտել գործարքների պատմությունը, հետևել ծախսերի վիճակագրությանը, ստանալ ծանուցումներ, բլոկավորել/ապաբլոկավորել քարտը և շատ ավելին: Ընդ որում, Բանկի հաճախորդները կարիք չունեն հիշելու քարտի տվյալներ, քանի որ հավելվածը թույլ է տալիս իրականացնել քարտից քարտ փոխանցումներ ֆոտոպատճենի միջոցով, ինչպես նաև ընձեռում է հնարավորություն իրականացնել փոխանցումներ Արդշինբանկի հաճախորդներին բջջային հեռախոսահամարով: Բանկ այցելության դեպքում հաճախորդները կարող են նախապես ամրագրել հերթ իրենց նախընտրած օրը և ժամին հավելվածի «Հերթի առցանց ամրագրում» ծառայության միջոցով:
Նշենք նաև, որ հավելվածն աշխատում է նաև մատնահետքի միջոցով: Գործարքների անվտանգությունն ապահովելու նպատակով համակարգում ներդրված են միջազգային անվտանգության առաջադեմ պաշտպանիչ համակարգեր: Հավելենք, որ հաճախորդները հնարավորություն ունեն կրկնել և հակադարձել գործարքները:
Արդշինբանկի Մոբայլ Բանկինգ հավելվածից օգտվելու համար անհրաժեշտ է Android կամ iOS սարքերով բեռնել հավելվածը և ինքնուրույն գրանցվել համակարգում՝ իրականացնելով Բանկի կայքէջում նշված քայլերի հաջորդականությունը կամ զանգահարելով (012) 22 22 22 հեռախոսահամարին: Հավելվածից լիարժեք օգտվելու համար անհրաժեշտ է մոտենալ Բանկ և լրացնել համապատասխան դիմումը:
RUB | 4.27 | 0.00 |
USD | 394.71 | -0.97 |
EUR | 427.55 | -1.96 |
GBP | 498.56 | -2.21 |
CAD | 290.38 | -1.33 |
JPY | 26.11 | -0.04 |
CNY | 54.62 | -0.20 |
CHF | 435.85 | -3.60 |