Արմինֆո.ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների գծով համակարգման տնօրեն Ֆրենսիս Մալիժի, ավագ տնտեսագետ Սերգեյ Գուրիևի, Կովկասի տարածաշրջանային տնօրեն Բրունո Բալվաներայի, ՎԶԵԲ-Հայաստան գրասենյակի տնօրեն Դմիտրի Գվինդաձեի հետ։
Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Մանե Ադամյանը, Ալբերտ Բաբայանը, Ավագ Ավանեսյանը, այլ պաշտոնատար անձինք։
Հանդիպման առանցքում ՎԶԵԲ-ի գործունեությանը և համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցերն են եղել։
Նախարարը նշել է ՎԶԵԲ-ի հետ համագործակցության կարևորությունը, պաշտոնյաների խնդրանքով ներկայացրել տնտեսության զարգացման միտումներն ու բարեփոխումների իրականացման ընթացքը։ Անդրադարձ է եղել բարենպաստ ներդրումային դաշտի և գործարար միջավայրի ձևավորման խնդիրներին։ Նախարարը հատկանշել է պետություն-մասնավոր հատված փոխգործակցության օրենսդրական դաշտի ձևավորման գործում ՎԶԵԲ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունը։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցության և գործընկերային հարաբերությունների զարգացման պատրաստակամությունը։
![]() | 4.50 | -0.01 |
![]() | 382.75 | 0.26 |
![]() | 447.21 | -0.30 |
![]() | 517.32 | -0.42 |
![]() | 275.70 | -0.31 |
![]() | 25.87 | -0.06 |
![]() | 53.73 | 0.02 |
![]() | 478.68 | -0.69 |