Հինգշաբթի, 26 Հուլիսի 2018 13:16

Վարչապետ. Հայաստանի կառավարությունը մտադիր է մինչև 2040 թիվը երկարաձգել ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը

Վարչապետ. Հայաստանի կառավարությունը մտադիր է մինչև 2040 թիվը երկարաձգել ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը

Արմինֆո.Հայաստանի կառավարությունը մտադիր է մինչև 2040 թիվը երկարաձգել ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` «Էխո Մոսկվի՚ ռադիոկայանի հեռարձակած հարցազրույցում:

 

Վարչապետի ասելով, մինչև նշված ժամկետը քայլեր կձեռնարկվեն նոր ԱԷԿ կառուցման ուղղությամբ: «Այդ հարցում ես ակնկալում եմ Ռուսաստանի աջակցությունը, քանի որ տվյալ պահին մենք չունենք բավականաչափ ֆինանսական ռեսուրսներ այդ նախագծի իրագործման համար: Սակայն, եթե ռուսաստանցի մեր գործընկերները մեզ աջակցեն, մենք հաճույքով կընդունենք այդ օգնությունը՚, - ասել է Նիկոլ Փաշինյանը, հավելելով, որ Հայաստանն ԱԷԿ-ը փակելու մտադրություն չունի:

 

Ինչպես նշում են ԱրմԻնֆո-ի վերլուծաբանները, Հայաստանի վարչապետն առաջին անգամ պաշտոնապես հրապարակել է ՀԱԷԿ գործող երկրորդ էներգաբլոկի շահագործման հնարավոր երկարաձգման ժամկետը` մինչև 2040 թիվը: Նախկինում պաշտոնական անձինք խուսափում էին պատասխանմել այդ հարցին` Եվրամիության  առանց այդ էլ կոշտ դիրքորոշումն էլ ավելի չկոշտացնելու նպատակով, որը պնդում է բլոկի շուտափույթ փակումը: Անցյալ տարի ՀԱԷԿ գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանն ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել էր, որ 2026 թվականից հետո, երբ բլոկը պետք է կանգնեցվի, կանցկացվեն դրա շահագործումը ևս հինգ տարով երկարաձգելուն ուղղված աշխատանքներ, ինչից հետո, կրկին հիմնական սարքավորման համապատասխան հետազոտումից հետո` ևս 10 տարով: Այդպիսով, նախատեսվում է, որ կայանը կաշխատի մինչև 2040 թիվը: Մինչ այդ երկրի կառավարությունը պետք է կողմնորոշվի նոր բլոկի մոդիֆիկացիայի և հզորությունների առնչությամբ` ֆինանսավորման աղբյուրներ գտնելու և նախագծի իրագործմանը ձեռնամուխ լինելու նպատակով: