Արմինֆո. Արդշինբանկը նվազեցրել է Ազգային հիփոթեքային ընկերության կողմից վերաֆինանսավորվող հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները: Համաձայն նոր պայմանների՝ Արդշինբանկն առաջարկում է անշարժ գույքի ձեռքբերման վարկ ՀՀ դրամով՝ սկսած 7.95% տարեկան տոկոսադրույքից*:
Նվազեցվել են նաև բնակելի անշարժ գույքի վերանորոգման և կառուցման վարկերի տոկոսադրույքները: Ընդ որում, Բանկն առաջարկում է առավել մատչելի տոկոսադրույքներ, եթե ձեռք բերվող, կառուցվող կամ վերանորոգվող գույքը գտնվում է Երևան քաղաքից դուրս կամ էներգաարդյունավետ է: Ավելին, այս հիփոթեքային վարկերը կարող են տրամադրվել առավելագույնը 35 տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ Բանկն առաջարկում է հիփոթեքային վարկերի ճկուն պայմաններ՝ կախված կանխավճարի չափից, վարկի գումարից, ժամկետից և դրանց հիման վրա որոշվող տոկոսադրույքից:
Վարկ ստանալու համար անհրաժեշտ է դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ:
Հիփոթեքային վարկերի մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով Բանկի պաշտոնական կայք կամ զանգահարելով (012)222222 շուրջօրյա հեռախոսահամարին:
* տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ սկսած 9.02%-ից
Global Finance ամերիկյան հեղինակավոր ամսագիրն Արդշինբանկին ճանաչել է 2018թ. «Տարվա լավագույն բանկը Հայաստանում: Բանկը Հայաստանի միակ մասնավորկառույցն է, որն ունի միջազգային հեղինակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ՝ հավասար ՀայաստանիՀանրապետության վարկանշային մակարդակին և միակ մասնավոր կառույցն է ՀՀ-ում, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է Եվրոպարտատոմսեր:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |