Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը, իր հաճախորդներին մատուցվող ծառայությունների և պրոդուկտների պայմանների բարելավման նպատակով, որոշում է ընդունել զգալիորեն նվազեցնել ՀՀ դրամով հիփոթեքային վարկերի տարեկան տոկոսադրույքները, դրանով իսկ վերջիններս հասանելի դարձնելով հաճախորդների ավելի լայն զանգվածի համար:
Ինչպես տեղեկացրել է Բանկի մամուլի ծառայությունը, 2018 թվականի օգոստոսի 1-ից ՎՏԲ-Հայաստան Բանկում կարելի է ձևակերպել անշարժ գույքի ձեռքբերման կամ կառուցման/վերանորոգման նպատակներով ՀՀ դրամով հիփոթեքային վարկ 2%-ով իջեցված տոկոսադրույքով՝ սկսած 10,4%-ից: Գործում է նաև սկզբնական վճարի լավագույն պայմանը շուկայում՝ սկսած 3%-ից:
ՎՏԲ-Հայաստան Բանկում կարելի է ձևակերպել վարկ նաև "Բնակարան երիտասարդներին" հիփոթեքային վարկավորման ծրագրով, որի շրջանակներում ՀՀ մարզերից հաճախորդների համար տոկոսադրույքը սկսվում է 3.5%-ից, իսկ Երևան քաղաքից հաճախորդների համար՝ 5.5%-ից:
ՎՏԲ-Հայաստան Բանկի հիփոթեքային վարկը տրամադրվում է ՀՀ քաղաքացիներին և ռեզիդենտներին։ Վարկառուն վարկը ստանալու պահին պետք է լինի նվազագույնը 21 տարեկան, իսկ վարկի մարման պահին նրա տարիքը չպետք է գերազանցի թոշակի անցնելու տարիքը:
ՎՏԲ-Հայաստան Բանկում հիփոթեքային վարկ ստանալու համար պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ։ Վարկի տրամադրման մասին նախնական որոշումը կայացվում է 2 աշխատանքային օրում:
Հիփոթեքային վարկերի տրամադրման մանրամասն պայմաններին և սակագներին կարելի է ծանոթանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքում, ինչպես նաև զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով։
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի 2018 թվականի ապրիլի 1-ի արդյունքների, ՎՏԲ-Հայաստան Բանկը հիփոթեքային պորտֆելով գտնվում է առաջատար տասնյակում`11,8 մլրդ դրամ կամ $ 24.5 մլն, որի ծավալներում հիփոթեքի մասնաբաժինը կազմել է 7%, իսկ բանկային հատվածի ընդհանուր հիփոթեքային պորտֆելում`մոտ 5.5%:
Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ, ապրիլին: «ՎՏԲ Բանկե ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: