Արմինֆո. 2018 թվականի հուլիսի 3-ի ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի գրությամբ ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել էին ՀՀ գլխավոր դատախազություն։
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հաղորդման հիման վրա ուսումնասիրվել են գրության մեջ ներկայացված հանգամանքները և դրան առնչվող փաստաթղթերը: Ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու համար: նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2007 թվականից վերանորոգման նպատակով «Էներգանորոգում» ԲԲԸ-ի տարածքում գտնվող՝ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ին պատկանող ավտոտրանսֆորմատորից բացակայել են մոտ 26.1 տոննա պղնձե փաթույթներ, որոնց արժեքը միայն որպես մետաղի ջարդոն կազմել է 52.000.000 ՀՀ դրամ։
Նշված փաթույթների բացակայության վերաբերյալ, սակայն, 2007-2016 թթ.
գրություններում և ակտերում որևէ հիշատակում չի եղել: Բացի այդ «Էներգանորոգում» ԲԲԸ-ի արտադրամասի տարածքի զննմամբ պարզվել է, որ այդտեղ հնարավոր է մուտք գործել միայն հատուկ անցագրերով։
Նկատի ունենալով, որ նյութերում առերևույթ առկա են «Էներգանորոգում» ԲԲԸ-ի պաշտոնատար անձանց կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու հանցավոր արարքի հատկանիշներ՝ փաստի առթիվ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ: Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ ՔԿ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |