Արմինֆո. Հուլիսի 30-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ընդունել է Ինդոնեզիայի Հանրապետության Խորհրդատվական պալատի փոխնախագահ Մահյուդին Մանսյուր Մանթեի գլխավորած պատվիրակությանը:
ԻՀ Խորհրդատվական պալատի փոխնախագահը կարևորել է երկկողմ հարաբերությունների խորացումը քաղաքական և տնտեսական ոլորտներում և շեշտել, որ երկու պետությունները պետք է ջանքեր գործադրեն առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ:
Խոսելով Ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ՝ Մահյուդին Մանսյուր Մանթեն նշել է, որ իրենք խնդրի լուծումը տեսնում են բացառապես խաղաղ բանակցությունների շրջանակներում:
Կողմերը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների խթանման նպատակով հուշագրի ստորագրման հնարավորությունները, զբոսաշրջությամբ երկու երկրների միջև կապերը խորացնելու հարցերը: Փոխվարչապետը պատրաստակամություն է հայտնել երկկողմ հարաբերությունների խորացմանն ուղղված ջանքեր գործադրելու և հույս հայտնել, որ քննարկված ձևաչափերն առաջիկայում հնարավոր կլինի կյանքի կոչել:
Հանդիպման ավարտին Ինդոնեզիայի Հանրապետության Խորհրդատվական պալատի փոխնախագահը պաշտոնապես հրավիրել է ՀՀ փոխվարչապետին այցելել Ինդոնեզիայի Հանրապետություն:
RUB | 4.19 | 0.00 |
USD | 394.07 | -1.03 |
EUR | 420.75 | 0.36 |
GBP | 491.72 | -0.42 |
CAD | 286.47 | 0.33 |
JPY | 25.52 | -0.03 |
CNY | 54.44 | -0.14 |
CHF | 433.66 | 0.15 |