Երեքշաբթի, 31 Հուլիսի 2018 15:01
Ալինա Հովհաննիսյան

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ նվազեցրել է հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ նվազեցրել է հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները

Արմինֆո. ԱՐԱՐԱՏԲԱՆԿՈՒՄ վերանայվել են հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները, և հուլիսի 31-ից դրանք տրամադրվում են գործող սակագներից 1% նվազեցված դրույքաչափով: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկի լրատվական ծառայությունից, մասնավորապես, ՀՀ դրամով հիփոթեքային վարկերն առաջարկվում են տարեկան  սկսած 10% դրույքաչափից, 20 տարի մարման ժամկետով:      

 

Նվազեցվել են նաև “Բնակարան երիտասարդներին’ ծրագրի շրջանակում տրամադրվող հիփոթեքային վարկերի դրույքաչափերը: Այդ ծրագրի շրջանակում հուլիսի 31-ից տրամադրվող վարկերի տոկոսադրույքը կազմում է 8%, որից 2%-ը սուբսիդավորվում է  Երևանում, իսկ  4%-ը` ՀՀ մարզերում բնակելի անշարժ գույքի ձեռքբերման դեպքում:

ԱրմԻնֆո լրատվական գործակալության պատրաստած «Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի՚ 2018 թվականի ապրիլի 1-ի արդյունքների համաձայն, «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ն առաջատար հնգյակում է հիփոթեքային վարկերի ծավալով` 16.5 մլրդ դրամ (34.4 մլն դոլար)` տարեկան 6,6% աճով: Բանկի ընդհանուր վարկային պորտֆելում հիփոթեքին բաժին է ընկնում 13%, իսկ շուկայի հիփոթեքային վարկերի ընդհանուր ծավալում «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ի բաժինը հասնում է 7,7%:

 

«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ն գործում է 2005 թվականի նոյեմբերից: 2018 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի մեծամասնական բաժնետերերն են`«Ֆլեշ» ընկերությունը - 72.73%, Բարսեղ Բեգլարյանը - 18,33%, Rural Impulse Fund II (բելգիական Incofin Investment Management - Incofin IM - Incofin IM անդամ) - 8.58%: