Երեքշաբթի, 31 Հուլիսի 2018 20:36
Ալինա Հովհաննիսյան

Չնայած միգրացիոն հոսքի մի փոքր նվազմանը, Հայաստանում պահպանվում է միգրացիոն բացասական սալդոն

Չնայած միգրացիոն հոսքի մի փոքր նվազմանը, Հայաստանում պահպանվում է միգրացիոն բացասական սալդոն

Արմինֆո. 2018 թվականի առաջին կեսին Հայաստանում արձանագրվել է բնակչության միգրացիայի 25.743 դեպք, ինչը 22.5% պակաս է նախորդ տարվա ցուցանիշից:

 

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, արտերկրից վերադարձել է 880 մարդ, տարեկան աճը`2.1%, իսկ 11.415 մարդ արտագաղթել արտերկիր, տարեկան անկումը`1.7%: Արդյունքում, 2018 թվականի առաջին կեսին Հայաստանի միգրացիայի բացասական սալդոն կազմել է 2 613 մարդ:

 

Հիմնական երկրները, որտեղ Հայաստանի քաղաքացիները գերադասում են հեռանալ, Ռուսաստանն է, ԱՄՆ, Վրաստանը, Ֆրանսիան և Գերմանիան:

 

Զբոսաշրջային նպատակներով հաշվետու ժամանակահատվածում Հայաստան է այցելել 685 971 մարդ, տարեկան աճը`10.2%, իսկ նույն նպատակներով երկրից մեկնել է 610.950 մարդ, տարեկան աճը`7.1%: