Ուրբաթ, 3 Օգոստոսի 2018 21:08
Ալինա Հովհաննիսյան

Արծվիկ Մինասյանն ընդունել է  ՀՀ-ում Սիրիայի դեսպանին       

Արծվիկ Մինասյանն ընդունել է  ՀՀ-ում Սիրիայի դեսպանին       

Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան  Մուհամմադ  Ահմադ Հաջ Իբրահիմի հետ։

 

Ինչպես տեղեկացրել է նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպմանը մասնակցել է ՀՀ ՏԶՆՆ Միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանը։

 

Արծվիկ Մինասյանը ողջունել է դեսպանին, անդրադարձել երկու բարեկամ երկրների առևտրատնտեսական հարաբերություններին, նշել, որ դրանք անհրաժեշտություն կա բարձրացնելու քաղաքական և բարեկամական հարաբերությունների մակարդակին։ Նախարարը հատկապես կարևորել է հայ-սիրիական միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքներին նոր թափ հաղորդելու անհրաժեշտությունը, ինչը զգալիորեն կաշխուժացնի առևտրատնտեսական կապերը, նպաստելով դրանց ընդլայնմանը։ Արծվիկ Մինասյանը ներկայացրել է Հայաստանում բարեփոխումների ընթացքը, անդրադարձել սիրիացի գործարարների համար դեպի ԵԱՏՄ և ԵՄ շուկաներ  Հայաստանը որպես հարթակ դիտարկելու հնարավորությանը։

 

Իր հերթին, դեսպանը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, նշել է տնտեսական համագործակցության ընդլայնման սիրիական կողմից տրվող արտոնությունների, ինչպես նաև, հայկական արտադրանքը Սիրիայի միջոցով արաբական երկրների շուկաներում ներկայացնելու հնարավորության  մասին։ Դեսպան Մուհամմադ  Ահմադ Հաջ Իբրահիմը նույնպես կարևորել է միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, ինչը կնպաստի բազմաթիվ հարցերի լուծմանը։ Հանդիպմանը խոսվել է ներդրումների խթանման, համատեղ արտադրությունների հիմնման, ազատ տնտեսական գոտիներում գործունեություն ծավալելու և մի շարք այլ հարցերի մասին։ Դեսպանը հայտնել է առաջիկայում հայաստանցի լրագրողների Սիրիա նախանշվող ճանաչողական այցի մասին, ինչը զբոսաշրջության զարգացումը կխթանի, ինչպես նաև տեղեկացրել Հայաստանում սիրիական արտադրանքի ցուցահանդես կազմակերպելու նպատակահարմարության մասին, ինչը, թերևս, հնարավորություն կտա հետագայում Հայաստանի ազատ տնտեսական գոտիներում ունենալ մշտական ցուցադրություն։ Նախարարը շնորհակալություն է  հայտնել հագեցած օրակարգի և բազմաթիվ հարցերի ներկայացման համար, նշելով, որ դրանց լուծման համար կստեղծվի աշխատանքային խումբ։ Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցության ընդլայնման իրենց պատրաստակամությունը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
09.07.2020
RUB6.870.05
USD486.600.86
EUR551.223.65
GBP615.697.35
CAD360.603.52
JPY45.350.19
CNY69.430.24
CHF518.762.95



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000