Երկուշաբթի, 6 Օգոստոսի 2018 12:59
Ալինա Հովհաննիսյան

ՎԶԵԲ. Հայաստանում գործարար միջավայրի բարելավումը կարող է խթան հանդիսանալ երկկողմ համագործակցության խորացման համար

ՎԶԵԲ. Հայաստանում գործարար միջավայրի բարելավումը կարող է խթան հանդիսանալ երկկողմ համագործակցության խորացման համար

Արմինֆո.Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ընդունել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեին:

 

Նախարարը ողջունելով հյուրին՝ բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին և պատրաստականություն  հայտնել սերտ համագործակցության համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

 

Մասնավորապես՝ Դմիտրի Գվինդաձեն ներկայացրել է ՎԶԵԲ-ի ներգրավվածությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շրջանակը և հավելել, որ գործարար միջավայրի բարելավումը կարող է խթան հանդիսանալ առկա համագործակցության խորացման համար:

 

Կողմերը նշել են նաև, որ Հայաստանին առնչվող ՎԶԵԲ-ի նոր 5-ամյա ռազմավարության ծրագիրը կարող է լավ հիմք հանդիսանալ ապագայում սերտ համագործակցության խորացման համար:

 

Հիշեցնենք, որ ՎԶԵԲ-ը հանդիսանում է Հայաստանի ինստիտուցիոնալ ներդրող: Հայաստանում ՎԶԵԲ-ի գործունեության սկզբից ի վեր Հայաստանում, մասնավորապես 1992-ից, բանկը 157 ծրագրերի իրականացմանը տարբեր ոլորտներին է ուղղել ավելի քան 1.13 միլիարդ եվրո, մասնավորապես, ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներին: Ընդ որում, այդ ներդրումների 88%-ն ուղղվել է մասնավոր հատվածին: