Արմինֆո.Հայաստանի սպառողական շուկայում 2018 թվականի ապրիլից մինչև հուլիսը ներառյալ ամեն ամիս գրանցվում է գնանկում: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից ԱրմԻնֆո-ին տրամադրված տվյալների, 2018 թվականի հունվար-հուլիսին գնանկումը կազմել է 1,7%, 2017-ի նույն ժամանակահատվածի 1.4%-ի համեմատ:
Դա պայմանավորված էր պարոնային ապրանքների 5.4% էժանացումով, իսկ ոչ պարենային ապրանքների գներն աճել են 1.4%, ծառայությունների սակագները`1.2%: Սպառողական շուկայում տարեկան կտրվածքով գրանցվել է 2.4% գնաճ, ինչին նպաստել են պարենային ապրանքների գների 2% աճը, ոչ պարենային ապրանքների 4.9% թանկացումը և ծառայությունների սակագների 1.5% աճը: Պարենային ապրանքների ամսական միջին գնանկումը հունվար-հուլիսին կազմել է 0.2%, կրկնելով անցած տարվա միտումը:
2018-ի հուլիսին սպառողական գները տարեկան կտրվածքով աճել են 2.3%, հիմնականում պարենային ապրանքների 1.3% թանկացման, ոչ պարենային ապրանքների 5.5% թանկացման և ծառայությունների սակագներին 1.4% աճի հաշվին: Միայն հուլիսին գնանկումը կազմել է , պարենային ապրանքների էժանացումը`2.5%, ոչ պարենային ապրանքների էժանացումը`0.5%, իսկ ծառայությունների սակագների աճը կազմել է 0.1%: Երևանում, սպառողական գները 2018-ի հուլիսին նվազել են 1,1%, նախորդ տարվա 2.4% անկման փոխարեն:
Ըստ վիճակագրության, հուլիսի գնանկումը սննդի շուկայում հիմնականում պայմանավորված է մրգերի և բանջարեղենի գների համապատասխանաբար`16,7% և 11,8% նվազումով: Իսկ միայն մայրաքաղաքում հուլիսին բանջարեղենն էժանացել է 11.2%, մրգերը`16.5%: Տարեկան կտրվածքով բանջարեղենի գներն իջել են 1%, իսկ մրգերի գները` 12.6%:
Սպառողական զամբյուղում բանջարեղենի և մրգերի ընդհանուր մասնաբաժինը կազմել է 8,36%, իսկ դրանց ընդհանուր նվազումը հուլիսին կազմել է 13,4%, ինչը հրահրել է սպառողական ինդեքսի 1.1% տոկոսային կետով իջեցմանը: