Երեքշաբթի, 7 Օգոստոսի 2018 19:06
Ալինա Հովհաննիսյան

Բենզինի գները նվազեցնելու համար Հայաստանում անհրաժեշտ է նոր`երրորդ խաղացող

Բենզինի գները նվազեցնելու համար Հայաստանում անհրաժեշտ է նոր`երրորդ խաղացող

Արմինֆո. «Այսօր, բենզինը և դիզելային վառելիքը Հայաստան են ներկրում երկու ընկերություններ, և ես կարծում եմ, որ առողջ մրցակցային դաշտ ստեղծելու համար անհրաժեշտություն կա շուկա դուրս բերել ևս մեկ խաղացողի, ինչը կհանգեցնի գների իջեցմանը», - ասել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պատասխանելով ԱզատությունTV հարցին:

 

Այս առումով նա նշել է, որ կարող է խոսք գնալ ևս մեկ խոշոր ընկերության մասին, քանի որ անհրաժեշտ է, որ նա ունենա անհրաժեշտ ենթակառուցվածքներ, բենզալցակայաններ և այլն:

 

Նա նշել է նաև, որ գյուղատնտեսական ապրանքների, մասնավորապես, ձմերուկի և գազարի թանկացման պատճառներից մեկն էլ ջրի պակասն է, ինչպես նաև գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծավալների աճը: