Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունների ապահովագրական պրեմիաները 2018 թվականի I կիսամյակում տարեկան կտրվածքով աճել են 30,6%, իսկ հատուցումները`30.1%, մինչդեռ, նախորդ տարի պրեմիաների աճը կազմել էր 4.7%, իսկ հատուցումներինը`30.5%:
Միայն II եռամսյակում պրեիաների դինամիկան վատթարացել է` I եռամսյակում 36.1%-ից մինչև 43.5% անկում, իսկ հատուցումների անկումը` 22.2%-ից մինչև 7,3% I եռամսյակում: 2018 թվականի հուլիսի 1-ին ապահովագրական պրեմիաների ընդհանուր ծավալը կազմել է 21,6 մլրդ դրամ, իսկ հատուցումների ծավալը`10.4 մլրդ դրամ (թվերը բերված են ըստ IFRS ստանդարտների): Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, արդյունքում, ապահովագրական համակարգը 2018 թվականի I կիսամյակը եզրափակեց 443.2 մլն դրամ զուտ շահույթով, ապահովելով եռամսյակային 5 անգամ աճը և տարեկան 65.1% անկում: Իսկ ՀՀ ԿԲ ստանդարտների համաձայն, ապահովագրական պրեմիաները կազմել են 22 մլրդ դրամ (22,6% տարեկան աճ), իսկ հատուցումները`10.8 մլրդ դրամ (տարեկան աճը`34.9%): Տարեկան կտրվածքով բոլոր ապահովագրական ընկերություններն արձանագրել են պրեմիաների և հատուցումների աճ, իսկ միայն II եռամսյակում բոլոր վեց ընկերություններն արձանագրել են պրեմիաների և հատուցումների անկում:
Ապահովագրական պրեմիաների ծավալներով առաջին տեղում է «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունը` 6.3 մլրդ. դրամ, երկրորդ տեղում է «ԻՆԳՈ Արմենիան»`5,4 մլրդ դրամ: Եռյակը եզրափակում է «Նաիրի Ինշուրանսը»`4,3 մլրդ դրամ: Այնուհետև հաջորդում են` «ՍԻԼ ինշուրանս» - 2.8 մլրդ դրամ, ՌԵՍՈ - 1,8 մլրդ դրամ և «Արմենիա Ինշուրանս» - 1,5 մլրդ դրամ:
Ապահովագրական հատուցումների կառուցվածքում ամենամեծ մասնաբաժինը պատկանում է ԱՊՊԱ հատվածին`43,5% կամ 9.6 մլրդ դրամ (տարեկան աճը`0.3%): Երկրորդ տեղում է բժշկական ապահովագրությունը` 35.2% կամ 7.7 մլրդ դրամ (տարեկան աճը`2.1 անգամ): Երրորդ տեղում է գույքային ապահովագրությունը`6.1% կամ 1.4 մլրդ դրամ (տարեկան աճը` 16.7%): Չորրորդ տեղում է ԿԱՍԿՈ- ն`4,5% կամ 984,3 մլն դրամ (տարեկան աճը`6,3%): Հինգերորդ տեղում է դժբախտ պատահարներից ապահովագրությունը` 3.6% կամ 795.8 մլն դրամ (տարվա աճը`98.8%): Բացի այդ, ապահովագրության մնացած 7 դասերով հայկական ապահովագրողները հավաքել են 1,6 մլրդ դրամ: Իսկ 4 ապահովագրության դասերով (ջրային տրանսպորտի ապահովագրություն, ջրային տրանսպորտի շահագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն, երաշխիքների ապահովագրություն և վարկերի ապահովագրություն) հայկական ապահովագրողները հաշվետու ժամանակաշրջանում ոչ մի պայմանագիր չեն կնքել:
Նշենք, որ Հայաստանի ապահովագրական շուկայում ներկայումս գործում է 6 ընկերություն, որոնք աշխատում են ապահովագրական 19 դասերի լիցենզիաներից 17 դասերով, բացառությամբ` երկաթուղային տրանսպորտի և դատական ու արտադատարանական ծախսերի ապահովագրություններից: Ապահովագրական 16 դասերի լիցենզիա ունի «ԻՆԳՈ Արմենիա» ընկերությունը (միակն է, որ զբաղվում է ջրային տրանսպորտի ապահովագրութամբ), որին լիցենզավորման դասերի թվով հաջորդում է «Ռոսգոսստրախ Արմենիա»-ն` ապահովագրության 15 դաս (միակն է վարկային ռիսկերի ապահովագրության ոլորտում): (ՀՀ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 30.06.2018 թ. կազմել է 482.24 դրամ/դոլար):