Արմինֆո. 2018 թվականի I կիսամյակում ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալը Հայաստանի առևտրային բանկերում նվազել է 7.7%, հուլիսի 1-ին կազմելով 1.2 տրիլիոն դրամ: ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերիֆինանսական վարկանիշի տվյալների, ցպահանջ ավանդները, հակառակը, աճել են 6.3%, բայց դրանց աննշան`321.9 մլրդ.դրամ ծավալը չի կարողանում կոմպենսացնել համակարգի կորուստները:
Միայն 2018 թվականի II եռամսյակում ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները նվազել են 2%, իսկ ցպահանջ ավանդներն աճել են 2.3%, ինչը, ըստ վերլուծաբանների, խոսում է միջացների մի մասը ժամկետայինից ցպահանջ ավանդների վերածելու մասին:
Ընդ որում, իրավաբանական անձանց ավանդների դինամիկան 2018-ի I կիսամյակում վատթարացել է մինչև 2.2%, իսկ ցպահանջ ավանդների գծով`8.2%: Ընդ որում, երկրորդ եռամսյակում իրավաբանական անձանց ավանդներն ավելացել են 1.8%, իսկ ցպահանջ ավանդները նվազել են 5.7%: Բացարձակ արտահայտությամբ, իրավաբանական անձանց ժամկետանց ավանդների ծավալը կազմել է 509.9 մլրդ դրամ, իսկ ցպահանջ ավանդների ծավալը`488.4 մլրդ դրամ:
Ընդհանուր առմամբ, բացարձակ թվերով, 2018-ի հուլիսի 1-ի դրությամբ, ֆիզիկական և իրավաբանական անձանց ավանդների ծավալը կազմել է 1,8 տրլն դրամ, կամ $ 3.6 մլրդ, իսկ ցպահանջ ավանդների ծավալը`810.3 մլրդ դրամ կամ $ 1.7 մլրդ:
Ըստ անկախ վերլուծաբանների, ֆիզիկական անձանց ժանկետային ավանդների բազայի նվազումը երկրում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների հետևանք էր, իսկ աճի դիմաիկան կարող է շարունակվի երկրում հայտարարված կոռուպցիայի դեմ անզիջում պայքարի հետկապված, ինչի արդյունքում, մարդիկ, որոնք նախկինում ինչ-որ կերպ առնչություն են ունեցել կոռուպցիոն գործարքների հետ, ապահովության համար կգերադասեն հրաժարվել առևտրային բանկերի ավանդների ծառայություններից:
RUB | 4.19 | 0.00 |
USD | 394.07 | -1.03 |
EUR | 420.75 | 0.36 |
GBP | 491.72 | -0.42 |
CAD | 286.47 | 0.33 |
JPY | 25.52 | -0.03 |
CNY | 54.44 | -0.14 |
CHF | 433.66 | 0.15 |