Արմինֆո. Օգոստոսի 10-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Ալբերտ Բաբայանը և Հակոբ Ավագյանը, այլ պաշտոնատար անձինք։
Ինչպես տեղեկացրել է նախարարության մամուլի ծառայությունը, նախարարը կարևորել է հայ-բելառուսական առևտրատնտեսական կապերը, շնորհակալություն հայտնել Սևան ազգային պարկում հիմնված հայ-բելառուսական բարեկամության այգու համար, որտեղ Բելառուսից բերված մի քանի հազար սոճի է տնկվել։ Արծվիկ Մինասյանը նաև նշել է այն մեծ պոտենցիալը, որը կա և կարող է նոր մակարդակի բարձրացնել երկու բարեկամ և գործըներ երկրների միջև տնտեսական հարաբերությունները։
Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, անդրադարձել մի խումբ հարցերի, որոնք կարող են աշխուժացնել գործարար հարաբերությունները Հայաստանի և Բելառուսի միջև։
Հանդիպմանը խոսվել է մի շարք բիզնես-ծրագրերի գործարկման տարբերակների մասին, անդրադարձ է եղել ներդրումների խթանման, թեթև արդյունաբերության, որակի ենթակառուցվածքների, ստանդարտացման ոլորտներում փոխգործակցության, փորձի փոխանակման հնարավորությունների մասին։ Նշվել է հայ-բելառուսական գործարար ասոցիացիաների ստեղծման անհրաժեշտությունը, որը երկուստեք կակտիվացնի բիզնես կապերը։ Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի օրակարգային հարցերին և Երևանում նախանշվող հերթական նիստի աշխատանքներին։ Կողմերը պայմանավորվել են աշխատանքային հանդիպումների մասին և ևս մեկ անգամ հավաստել համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը։
Նշենք, որ պաշտոնական վիճակագրության համաձայն, Հայաստանի և Բելառուսի միջև ապրանքաշրջանառությունը 2018 թվականի առաջին կիսամյակում կազմել է 23.7 մլն ԱՄՆ դոլար, տարեկան աճը`24%: Հայկական ապրանքների արտահանումը դեպի Բելառուս աճել է 50,9%, մինչև 4,8 մլն դոլար, իսկ ներմուծումը` 18,6%, մինչև 18,9 մլն դոլար:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |