Արմինֆո. Business Armenia (BA) հիմնադրամը և իրանական Arad Agricultural Machinery ընկերությունը օգոստոսի 10-ին ստորագրեցին համագործակցության հուշագիր, որի շրջանակներում վերջինս կներդնի 1 մլն.դոլար, Երևանում գյուղատնտեսական տեխնիկա և արտադրական սարքավորումներ արտադրելու համար:
BA գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի խոսքերով, սկզբում կստեղծվի 20 աշխատատեղ, իսկ վերապատրաստումից հետո նրանց թիվը կհասնի 100-ի: Նա ընդգծել է, որ արտադրության համար հումքը կբերվի Իրանից, ինչպես նաև Հայաստանից և այլ երկրներից: Ձեռնարկության արտադրանքը կուղղվի Ռուսաստան:
Arad Agricultural Machinery գործադիր տնօրեն Նասեր Ռահիմը հույս է հայտնել, որ արտադրությունը կսկսվի երկու ամսից:
Հուշագրի ստորագրմանը ներկա էր ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը: Ողջունելով ծրագրի մեկնարկը, նա ընդգծել է. «Ներդրումներն առանցքային դեր են խաղում գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար: Իսկ արտադրական միջոցների արտադրությունը կնպաստի գյուղատնտեսության ոլորտում արտադրողականության բարձրացմանը և տնտեսության մրցունակության մակարդակի բարձրացմանը»:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը 2017 թվականին կազմել է 263.4 մլն դոլար, տարեկան աճը` 10.1%: Մասնավորապես, արտահանումն ավելացել է 11.8%, կազմելով 84.2 մլն դոլար, իսկ ներմուծումը`9.3%, մինչև 179.2 մլն դոլար: 2018 թվականի առաջին կեսին երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 154.6 մլն դոլար, տարեկան աճը`40.8%: Մասնավորապես, արտահանումն աճել է 39.1% և կազմել 48.1 մլն դոլար, իսկ ներմուծումը`41.6%, հասնելով 106.5 մլն դոլարի:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |