
Արմինֆո.Այսօր վաղ առավոտից Արտաշատում փոքր և միջին ձեռնարկատերերը բողոքի ակցիա են անցկացնում: Նրանք փակել են իրենց խանութները, հավաքվել ՊԵԿ մասնաճյուղի դիմաց` պահանջելով դադարեցնել «հարկային տեռորը՚:
«Հանձնարարությամբ գալիս են հսկիչ-դրամարկղային մեքենաները ստուգելու, իսկ երբ խախտումներ չեն հայտնաբերում, սկսում են աշխատակիցներին ստուգել` արդեն աանց հանձնարարականի: Օրենքի շրջանակներում իրականացվում է կանխամտածված հետապնդում՚,- հայտարարել են նրանք: Այս իրավիճակը, ինչպես նշել են առևտրականները, շարունակվում է արդեն երկար տարիներ. հարկայինները չարաշահում են իրենց դիրքը և կոչումը:
Առևտրականների հետ հանդիպել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Լսելով նրանց` նա խոստացել է ծառայողական հետաքննություն անցկացնել: Ըստ որում, գերատեսչության ղեկավարը նշել է ասվածի փաստաթղթային հիմնավորման անհրաժեշտությունը, քանի որ պահանջելով առանց փաստերի պատժել աշխատակցին, նշանակում է` խնդրել խախտել օրենքը: «Կանցկացնենք ծառայողական հետաքննություն և կընդունենք համապատասխան որոշում: Իսկ մինչ այդ կխնդրեմ, որպեսզի մեղմացվի վարչարարությունը: Միաժամանակ նա նշել է, որ սեպտեմբերին նախատեսվում է համապատասխան փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում, որը կլուծի այսօր առկա շատ խնդրահարույց հարցեր: