Չորեքշաբթի, 15 Օգոստոսի 2018 17:13
Նաիրա Բադալյան

Հարկային մարմինը տեղեկացնում է. նոր սերնդի ՀԴՄ-ները կարող են տրամադրել կտրոններ, որոնք բացահայտում են երկու կողմերում գործարքները

Հարկային մարմինը տեղեկացնում է. նոր սերնդի ՀԴՄ-ները կարող են տրամադրել կտրոններ, որոնք բացահայտում են երկու կողմերում գործարքները

Արմինֆո. ՀՀ հարկային օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնը կազմակերպության ներկայացուցչին, անհատ ձեռնարկատիրոջը կամ նրա ներկայացուցչին, նոտարին կամ նրա ներկայացուցչին տրամադրելու դեպքում հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի վրա պետք է տպագրված լինի նաև համապատասխանաբար ապրանք ձեռք բերող, աշխատանք ընդունող և (կամ) ծառայություն ստացող կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ): 

Ինչպես նշում է ՊԵԿ մամուլի ծառայությունը, վերոնշյալ պահանջի կիրարկումն ապահովելու նպատակով իրականացվել է համապատասխան ծրագրային փոփոխություն, որի արդյունքում ապրանք ձեռք բերող, աշխատանք ընդունող և (կամ) ծառայություն ստացող կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի ՀՎՀՀ-ի տպագրումը հասանելի է նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառող բոլոր հարկ վճարողների համար։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքի (www.petekamutner.am) հարկային ծառայության «Էլեկտրոնային ծառայություններ» բաժնի «Նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաներ» ենթաբաժնի «Ինչպես գրանցել և օգտվել նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաներից» հատվածում տեղադրված են ինտեգրացիա կիրառող հարկ վճարողների համար ծրագրավորում իրականացվելու նպատակով անհրաժեշտ բոլոր նյութերը, ինչպես նաև համապատասխան տեսահոլովակները՝ առանց ինտեգրացիայի աշխատող հարկ վճարողների համար, որտեղ մանրամասն ներկայացված է կտրոնի վրա ապրանքներ ձեռք բերող, աշխատանք ընդունող և (կամ) ծառայություն ստացող կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) տպագրելու համար իրականացվող հաջորդական քայլերի իրականացումը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
iDram
btn

Արտ. փոխարժեքները
29.09.2020
RUB6.14-0.02
USD487.621.96
EUR570.034.48
GBP626.932.81
CAD365.012.31
JPY46.180.08
CNY71.530.37
CHF528.414.62



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000