Արմինֆո.Ավիաընկերությունները և տուրիստական գործակալությունները չեն հաստատում <Վերին Լարս> անցակետում խնդիրների պատճառով Հայաստանի ուղղությամբ տոմսերի կտրուկ թանկացման մասին տեղեկատվությունը:
<Արմենիա> ավիաընկերությունում ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել են, որ ընկերությունը ստեղծման պահից մշակել է բիսնես ծրագիր, ինչի համաձայն էլ կազմում է թռիչքների ժամանակացույցը: <Մեր ընկերության չվերթների տոմսերը սեզոնայնությունից կախված չեն: Պազապես սեզոնից դուրս էժան տոմսերն ավելի մատչելի են՝ ցածր պահանջարկի պատճառով, իսկ սեզոնին դրանք արագ գնվում են և մնում են միայն թանկերը>,-պարզաբանել է Armenia ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը: Նա նաև ավելացրել է, որ փոխարժեքի տատանումները նույնպես իրենց տոմսերի գնի վրա չեն անդրադառնում:
<Trichk Trevel Agency> տուրիստական ընկերությունում նույնպես չեն հաստատել տոմսերի արժեքի կտրուկ թանկացման փաստը: Տուրիստանակն ընկերութունում, մասնավորապես, նշել են, որ օգոստոսին միշտ տոմսերի գների տատանումներ է դիտվում, բայց դա պայմանավորված է այն բանով, որ էժան տոմսերն արագ գնվում են և մնում են ավելի թանկ տոմսերը: <Ամեն տարի օգոստոս ամսին դիտվում է այդ միտումը, քանի որ տոմսերի պահանջարկը շատ բարձր է: Սովորաբար շատերը նախապես գնում են էժան տոմսերը: Չէի ասի, որ գնային առոմով ինչ-որ լուրջ փոփոխություններ են եղել՝ անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ>,- նշել են ընկերությունում:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որ <Վերին Լարս> անցակետում խցանումների հետ կապված՝ դեպի Հայաստան և Հայաստանից դուրս ավիատոմսերի գները բարձրացել են մի քանի անգամ:
Հատկանշական է, որ ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Biletix գործակալությունը, հայտնել են, որ միջազգային ավիաչվերթների գներն օգոստոսի 15-ից թանկանում են՝ դոլարի և եվրոյի նկատմամբ ռուբլու փոխարժեքի կտրուկ անկման պատճառով: <Ռուբլու փոխարժեքի փոփոխություններն անմիջապես ազդում են ռուսական ավիաընկերությունների միջազգային չվերթների տոմսերի արժեքի վրա, ինչպես նաև օտարերկրյա ավիաընկերությունների չվերթների, քանի որ ավիատրանսպորտային շուկայի բոլոր մասնակիցների միջև բոլոր հաշվարկներն իրականացվում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) ներքին փոխարժեքով: