Չորեքշաբթի, 22 Օգոստոսի 2018 13:19
Կարինա Մելիքյան

Համաձայնություն է տրվել «ՎԵՈՆ Արմենիաե փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը օտարելուն

Համաձայնություն է տրվել «ՎԵՈՆ Արմենիաե փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը օտարելուն

Արմինֆո.Հաշվի առնելով «ՎԵՈՆ Արմենիաե ՓԲԸ-ի դիմումը՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ նախապես քննարկելով՝ 2018 թվականի օգոստոսի 22-ին հրավիրած նիստում կայացրել է որոշում՝ «ՎԵՈՆ Արմենիաե ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետեր «ՎԻՄՊԵԼԿՈՄե ընկերությանը պատկանող բաժնետոմսերն ամբողջությամբ «VEON Armenia Holdings B.V.ե ընկերությանն օտարելուն համաձայնություն տալ վերաբերյալ։

 

«ՎԵՈՆ Արմենիաե ՓԲԸ-ի բաժնետոմսերի օտարումը պայմանավորված է «ՎԵՈՆե ընկերությունների խմբի (որին պատկանում է նաև ընկերությունը) կառուցվածքային փոփոխություններով և դրա արդյուքնում չի փոխվելու ընկերության փաստացի սեփականատերը։ Որոշման մանրամասներին կարելի է ծանոթանալ www.psrc.am ինտերնետային կայքում: