Չորեքշաբթի, 22 Օգոստոսի 2018 17:30
Նաիրա Բադալյան

Նոր ավիաընկերություն հայաստանյան շուկայում

Նոր ավիաընկերություն հայաստանյան շուկայում

Արմինֆո.Այսօր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում կնքվեց պայմանագիր «Ազիմուտ» ավիաընկերության և «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ միջև: Ըստ պայմանագրի, 2018թ հոկտեմբերի 1-ից «Ազիմուտը» Երևանից կսկսի թռիչքներ իրականացնել Ռոստով, Կրասնոդար և Ստավրոպոլ ուղղություններով:

 

Ինչպես տեղեկացրել է «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ մամուլի ծառայությունը, հանդիպմանը ներկա էին «Ազիմուտ» ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Պավել Ոդոդը, գլխավոր տնօրեն Պավել Եկժանովը, գործադիր տնօրեն Էդուարդ Տեպլիցկին, Ռոսավիացիայի Հարավ մասնաճյուղի պետ Վլադիմիր Իսաևը: Հայկական կողմից հանդիպմանը մասնակցում էին <Արմենիա Միջազգային Օդանավակայաններ> ՓԲԸ գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն և գլխավոր մենեջերի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը: