Չորեքշաբթի, 22 Օգոստոսի 2018 19:35

Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել  Տիմուր Ժակսիլիկովի հետ

Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել  Տիմուր Ժակսիլիկովի հետ

Արմինֆո.ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է  ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի  տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Տիմուր Ժակսիլիկովի հետ։

 

Ինչպես տեղեկացրել է նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպմանը մասնակցել են փոխնախարար Ալբերտ Բաբայանը, ԵՏՀ ֆինանսական դեպարտամենտի տնօրեն Արման Խաչատուրյանը, ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամի խորհրդական Սամատ Ալիևը, ՏԶՆՆ ԵԱՏՄ և արտաքին առևտրի վարչության պետ Նաիրա Կարապետյանը։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսական քաղաքականությանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է եղել ԵԱՏՄ շրջանակներում աշխատուժի տեղաշարժի, կենսաթոշակային, մաքսատուրքերի վերաբաշխման, ԱԱՀ վերադարձման, դրա փոխհաշվարկի, գործարարների հետ անմիջական աշխատանքի և մի շարք այլ հարցերի։ Քննարկվել են նաև ընթացիկ տարվա հոկտեմբերին Երևանում նախանշվող «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովին առնվող հարցեր։