Հինգշաբթի, 23 Օգոստոսի 2018 00:05
Կարինա Մելիքյան

Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2018 թվականի առաջին կիսամյակում նվազել են 13.9%, կազմելով 1.992 մլրդ դոլար:

Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2018 թվականի առաջին կիսամյակում նվազել են 13.9%, կազմելով 1.992 մլրդ դոլար:

Արմինֆո. Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2018 թվականի I կիսամյակում նվազել են 13,9% և կազմել $ 1,992 մլրդ: Ընդ որում, եռամսյակային համատեքստում անկումն արագացել է` I եռամսյակի 3,4% -ից մինչև  II եռամսյակի 10.8%-ը: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, պահուստների կառուցվածքում $ 1,296 մլրդ կազմել են արտարժույթով արտաքին ակտիվները,  ենթարկվելով եռամսյակային 13.1% անկման: SDR մասնաբաժինը ԱՄՀ-ում կազմել է 5.5 մլն դոլար է, որը եռամսյակում աճել է 9 անգամ: Առաջին կիսամյակում SDR մասնաբաժինը ԱՄՀ-ում նվազել է 23,6%, իսկ արտարժույթով արտաքին ակտիվներ`43.8%:

 

Տարեկան կտրվածքով համախառն միջազգային պահուստները նվազել են 1.2%, ինչը պայմանավորված է արտարժույթով արտաքին ակտիվների 2.8% նվազեցումով, իսկ SDR մասնաբաժինը ԱՄՀ-ում նվազել է 24.7%:

 

Հիշեցնենք, որ 2017 թ. Հայաստանի համախառն միջազգային պահուստներն աճել են 4,5%,  մինչև $ 2,314 մլրդ, որից առյուծի բաժինը`$ 2,307 մլրդ  կազմել են արտարժույթով օտարերկրյա ակտիվները, իսկ SDR մասնաբաժինը  ԱՄՀ-ում կազմել էր $ 7.2 մլն: 2017 թվականին արտարժույթով օտարերկրյա ակտիվներն աճել են 4.5%, իսկ SDR մասնաբաժինը ԱՄՀ-ում ավելացել է 1,6 անգամ:

 

Նշենք, որ Հայաստանի համախառն միջազգային պահուստներում բանկային ոսկու մասնաբաժինը զրոյականացվել է դեռ 2003 թվականի դեկտեմբերին: