Արմինֆո.Սկանդալային հայտնի <Նորֆոլկ Քոնսալթինգը>, որը նախկինում զբաղվում էր բեռնափոխադրումներով և փաստաթղթերի ձևակերպմամբ, վաղվանից դադարեցնում է իր գործունեությունը: Այդ մասին օգոստոսի 23-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Նրա խոսքով, <Նորֆոլկ Քոնսալթինգի> փոխարեն նոր ընկերություն չի ստեղծվի: <Նորֆոլկն> իրավահաջորդ չի ունենա. մարդիկ ինքնուրույն կզբաղվեն իրենց ապրանքների մաքսային ձևակերպմամբ>,- ասել է Անանյանը:
Ավելի վաղ՝ հուլիսի 26-ին, Անանյանը հայտարարել էր, որ նոր համանման կառույց ստեղծելու առնչությամբ վերջնական որոշման հապաղումը պայմանավորված է այն հանգամանքով, որ հարկայինները ցանկանում են համապատասխանել գործող օրենսդրության պահանջներին; «Անհրաժեշտ է գտնել ոսկե միջինը, որն ինչ-որ աստիճանով հնարավոր է, հակասություն ունենա օրենսդրության հետ՚, - հայտարարել էր նա, ընդգծելով, որ պետությունը պետք է կողմնորովի, թե արդյոք ստանձնում է որոշակի պարտավորություն` բիզնեսի հոգսերը թեթևացնելու համար: «Իմ կարծիքը. ես չէի ցանկանա ունենալ «Նորֆոլքի՚ իրավահաջորդ: Հարցի գինը բիզնեսն է, որը գործում է շրջանառության հարկի գործողության դաշտում, հիմնականում, անհատ ձեռներեցը, որին մշուշոտ ապագա է սպասում՚,- նշել էր նա: Միևնույն ժամանակ, ինչպես գտնում է Դավիթ Անանյանը, բիզնեսն ստիպված կլինի սովորել մաքսային ձևակերպման բոլոր գործառնություններն ինքնուրույն իրականացնել: Հաշվի առնելով հանգամանքը, որ, հնարավոր է, այսօր ոչ բոլոր տնտեսավարող սուբյեկտները ունեն համապատասխան գիտելիքներ և հմտություններ մաքսային գործի ոլորտում, նրանց որոշակի ժամանակ կտրամադրվի: Ուշադրության առնելով այդ փաստը, ինչպես նշել է Անանյանը, «Նորֆոլք՚ ընկերությունում ստուգումները կասեցվել են` որպեսզի այն ժամանակավորապես բիզնեսի խորհրդատվություն վարի:
Ինչ վերաբերում է ընկերության կողմից պետությանը պատճառված վնասի վերականգնմանը, ապա, ինչպես հաղորդել էր Դավիթ Անանյանը, ընկերությունն արդեն վճարել է շուրջ 2 մլն դոլար` 7 մլն դոլար ընդհանուր գումարից: Մնացած 5 մլն դոլարը պետք է վերականգներ մինչև հուլիսի 20-ը, սակայն, հաշվի առնելով ստուգումների երկարաձգոըմը, «դեդլայնը՚ վերանայվել է: