Հինգշաբթի, 23 Օգոստոսի 2018 14:21
Ալինա Հովհաննիսյան

Ստեղծվում է ՀՀ տնտեսական զարգացման եվ ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեին կից Հասարակական խորհուրդ

Ստեղծվում է ՀՀ տնտեսական զարգացման եվ ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեին կից Հասարակական խորհուրդ

Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեին կից ստեղծվում է Հասարակական խորհուրդ։

 

Հասարակական խորհուրդը լինելու է հարթակ, որտեղ քննարկելու ենք Հայաստանի զբոսաշրջության տեսլականը, զբոսաշրջության ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման ճանապարհները՝ Զբոսաշրջության միջգերատեսչական խորհրդին ներկայացնելու համար։ Հասարակական խորհրդի պարբերական հանդիպումները կազմակերպվելու են հստակ ժամանակացույցով։

Առաջին նիստը նախատեսվում է հրավիրել օգոստոսի վերջին շաբաթվա ընթացքում, որտեղ կներկայացվի Հասարակական խորհրդի գործունեության մեր տեսլականը։