Արմինֆո.Օգոստոսի 1-ից ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը սկսել է ներել ֆիզիկական անձանց` 2018թ-ի մայիսի 31-ի դրությամբ անհուսալի ճանաչված վարկերի տույժերը։
Շուրջ 10 օրվա ընթացքում բանկը ներել է 433 վարկային պարտավորության` ավելի քան 188 մլն ՀՀ դրամի տույժ-տուգանք:
Ներկայումս ակնկալվում է տուժանքների ներման ծավալի կտրուկ աճ՝ պայմանավորված ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կողմից վերավարկավորման նպատակով առաջարկվող գյուղատնտեսական վարկերի աննախադեպ բարենպաստ պայմաններով:
Ստորև կարող եք ծանոթանալ տուժանքների ներման պայմաններին։
ՏՈՒԺԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը ներում է 2018թ-ի մայիսի 31-ի դրությամբ անհուսալի ճանաչված ֆիզիկական անձանց վարկերի տույժերը, եթե վերջիններս համաձայնում են միանվագ մարել մնացած պարտավորությունը կամ, վճարելով միայն տոկոսագումարը և դատական ծախսերը՝
Տուժանքների ներման գործընթացը շարունակվելու է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը: Բոլոր այն վարկառուները, որոնք ցանկություն ունեն օգտվելու այս հնարավորությունից, պետք է այցելեն իրենց սպասարկող մասնաճյուղ, ավելի մանրամասն ծանոթանան պարտավորությունների ներման գործընթացի պայմաններին և դիմում ներկայացնեն։
![]() | 4.56 | 0.06 |
![]() | 383.47 | 0.72 |
![]() | 449.96 | 2.75 |
![]() | 519.91 | 2.59 |
![]() | 277.17 | 1.47 |
![]() | 25.95 | 0.08 |
![]() | 53.85 | 0.12 |
![]() | 481.44 | 2.76 |