Ուրբաթ, 24 Օգոստոսի 2018 14:00
Ալեքսանդր Ավանեսով

1.5 միլիարդ դրամի նոր ներդրումներ կկատարվեն Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում

Արմինֆո. «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲ ընկերության կողմից ամբողջությամբ կվերականգնվի Գյումրիի <Շիրակ> օդանավակայանի կառամատույցը:
 

Ինչպես տեղեկացրել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ մամուլի ծառայությունը, щդանավակայանի կառամատույցը 22.000 քմ է և չի վերանորոգվել 1986
թվականից։ Կառամատույցը կհամապատասպանեցվի բոլոր միջազգային ստանդարտներին և լրացուցիչ խթան կհանդիսանա նոր ավիաընկերությունների ներգրավման համար։


Ընկերությունը վերանորոգման մեջ պատրաստվում է ներդնել շուրջ 1.5 միլիարդ դրամ, որով մինչև 2020 թվականը ամբողջությամբ կվերանորոգվի 17.000քմ
տարածք։