Արմինֆո.Օրերս հայկական և ադրբեջանական մի քանի լրատվական գործակալությունները ոչ հավաստի տեղեկատվություն էին տարածել ԱՐՄԵՆԱԼ գործարանում հնարավոր <զանգվածային կրճատումների> մասին՝ կապված ԱՄՆ պատժամիջոցների պատճառով փայլաթիթեղի արտահանման ծավալների կրճատման հետ:
Քանի որ այդ ձեռնարկությունը պատրաստի արդյունաբերական արտադրանքի խոշորագույն արտադրող և արտահանող է՝ ԱրմԻնֆո գործակալությունը մեկնաբանությունների համար դիմել է <ՌՈՒՍԱԼ ԱՐՄԵՆԱԼ> ՓԲԸ գլխավոր տնօրեն Արթուր Զաքարյանին, ով հայտարարել է հետևյալը. <Գործարանն աշխատում է բնականոն ռեժիմով, զանգվածային կրճատումների մասին խոսք անգամ չի կարող լինել: Կոլեկտիվը կատարում է արտադրանքի արտադրության ծավալների և դրա իրացման հետ կապված առաջադրանքները և, գլխավորը, ժամանակին աշխատավարձ է ստանում: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ որոշ ԶԼՄ-ների կողմից տարածված տեղեկատվությունն անձնակազմի կրճատման վերաբերյալ կեղծիք է: Նյութերի հեղինակներն իրենց եզրակացությունները ստուգելու նպատակով մեր գործարանի մամուլի ծառայությանը չեն դիմել, ինչպես լրագրողական էթիկան է պահանջում>:
RUB | 4.99 | 0.00 |
USD | 379.07 | -0.01 |
EUR | 444.84 | 1.58 |
GBP | 512.73 | 3.02 |
CAD | 275.03 | 0.79 |
JPY | 23.96 | 0.06 |
CNY | 54.43 | 0.09 |
CHF | 479.59 | 1.80 |

