
Արմինֆո. Կառավարությունն առաջարկում է փոխել «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարանե ծրագրի պայմանները:
Փաստաթղթի համաձայն՝ հիփոթեքային վարկը կարող է տրամադրվել առնվազն 10 տարի մարման ժամկետով, տարեկան առավելագույնը 9.5 տոկոս տոկոսադրույքով, որից պետության կողմից կսուբսիդավորվեն՝ 2 տոկոսային կետով և 4 տոկոսային կետով համապատասխանաբար Երևանում և Հայաստանի Հանրապետության մարզերում ձեռք բերվող անշարժ գույքի համար տրամադրվող հիփոթեքային վարկերը: Ներկայումս հիփոթեքային վարկը տրամադրվում է է առնվազն 10 տարի մարման ժամկետով, 10.5-11 տոկոսով, որից 2 տոկոսը կսուբսիդավորի պետությունը՝ անկախ այն բանից, թե որտեղ է ձեռք բերվում բնակարանը:
Նախագծով առաջարկվում է նաև հիփոթեքային պարտավորության ապահովագրություն կանխավճարի առնվազն 50%-ի չափով: Ընդ որում, նշված պայմանի առկայության դեպքում տրամադրվող հիփոթեքային վարկի գումարը չի կարող գերազանցել 20.000.000 դրամը։ Ապահովագրության պահանջը դադարում է գործել այն պահից սկսած, երբ վարկի գծով վճարումների արդյունքում Վարկ/Գրավ հարաբերակցությունը հասնում է 80%-ի։