Չորեքշաբթի, 29 Օգոստոսի 2018 17:18
Ալեքսանդր Ավանեսով

Մինչև 2020 թ. հունվարի 1-ը Հայաստանում պետք է գործարկվեն 200 ՄՎտ ընդհանուր հզորությամբ արևային էլեկտրակայաններ

Արմինֆո. Մինչև 2020 թ. Հունվարի 1-ը Հայաստանում գործարկվեն 200 ՄՎտ ընդհանուր հզորությամբ արևային էլեկտրակայաններ: Այս մասին օգոստոսի 29-ին Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը, ամփոփելով իր պաշտոնավարման 100-օրյա արդյունքները:

 

Ըստ նախարարի, փաստաթղթերի անհրաժեշտ փաթեթը ուղարկվել է Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովին: Նախատեսվում է, որ մինչև 5 ՄՎտ արևային հզորությամբ օբյեկտներից սակագինը հավասար կլինի փոքր հիդրոէլեկտրակայանների սակագնին `1 կՎտժ էլեկտրաէներգիայի դիմաց 23.8 դրամ: Իսկ դրանից ավելի մեծ հզորությամբ արևային էլեկտրակայանների սակագինը կախված կլինի ներդրումների ծավալներից:

 

Ընդհանուր առմամբ, ինչպես նշել է նախարարը, արևային էներգիայի զարգացումը մեծ նշանակություն ունի Հայաստանի համար: Դրան մեծապես նպաստել է նաև այդ ոլորտի առաջընթն աշխարհում:

 

Արթուր Գրիգորյանը հիշեցրել է, որ վերջերս ստորագրվել է «Մասրիկ -1» արևային էլեկտրակայանի շինարարության մասին համաձայնագիրը, որը, ըստ նախարարի, կլինի արդյունաբերական նշանակության արևային էներգիայի առաջին խոշոր օբյեկտը: