Չորեքշաբթի, 29 Օգոստոսի 2018 18:01
Ալեքսանդր Ավանեսով

Էներգետիկայի նախարար. Առաջիկա տարիներին կկառուցվեն 200 ՄՎտ ընդհանուր հզորությամբ հողմային էլեկտրակայաններ

Արմինֆո. Հայաստանում առաջիկայում կկառուցվեն 200 ՄՎտ ընդհանուր հզորությամբ հողմային էլեկտրակայաններ: Այս մասին օգոստոսի 29-ին հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը, ամփոփելով իր պաշտոնավարման100 օրվա արդյունքները:

 

Նրա խոսով, հողմային էներգետիկայի օբյեկտների առումով պայմանավորվածություններ կան Միացյալ էմիրությունների և Իսպանիայի ընկերությունների հետ: Հայաստանում ծրագրերի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև Չեխիայի ընկերությունները: Ներկայումս երկրի տարբեր մարզերում չափումներ են կատարվում, ուսումնասիրվում են տեղանքն ու քամու արագությունը: «Հողմային էներգիան նույնպես հանդիսանում է  էլեկտրաէներգիայի արտադրության կարևոր աղբյուր», - ընդգծել է նախարարը:

 

Ավելի վաղ ԱրմԻնֆո գործակալությունը տեղեկացրել էր, որ Հայաստանում խոշոր հաղմային էլեկտրակայաններ կառուցելու նպատակով կատարվում են չափումներ: Դրանք  իրականացվում են Միացյալ Արաբական Էմիրությունների «Ակսեն Ինֆրա Սենթրալ Էյժա Լիմիթեդ» ընկերությունը: Ընկերությունը հողմային էներչգետիկայի ռեսուրսն ուսումնասիրելու նպատակով Գեղարքունիքի մարզում տեղադրել է աշտարակ, որի բարձրոթյունը կազմում է 80 մետր: Անցյալ տարվա մարտին Հայաստանի կառավարությունը որոշեց աջակցել Ընկերությանը, 150 ՄՎտ ընդհանուր հզորությամբ հողմակայաններ կառուցելու հարցում: