Չորեքշաբթի, 29 Օգոստոսի 2018 18:02
Ալեքսանդր Ավանեսով

Նախարար. Հայաստանն զգալի առաջընթաց է ակնկալում է Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման հարցում

Արմինֆո. Հայաստանն զգալի առաջընթաց է ակնկալում է Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման հարցում: Այս մասին օգոստոս 29-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրվա արդյունքները, պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:

 

Նրա խոսքերով, Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման շուրջ բանակցությունները շարունակվում են 2006 թվականից, բազմաթիվ փաստաթղթեր են ստորագրվել, բայց այդ հարցում դեռևս իրական առաջընթաց չկա: Հայկական կողմն  իրանական գործընկերներին ծրագրի վերաբերյալ ներկայացրել է կոնկրետ առաջարկություններ և մոտ ապագայում սպասում է պատասխանի: «Սեպտեմբերի 2-3-ը հայկական պատվիրակությունը հույս ունի Իրան կատարվելիք այցի ընթացքում վերջնական պատասխան ստանա Մեղրու ՀԷԿ-ի վերաբերյալ», - ասել է Արթուր Գրիգորյանը: