Չորեքշաբթի, 29 Օգոստոսի 2018 18:44
Ալեքսանդր Ավանեսով

Նախարար. Ռուսական գազի գնի շուրջ բանակցությունները կսկսվեն այս տարվա նոյեմբերին

Նախարար. Ռուսական գազի գնի շուրջ բանակցությունները կսկսվեն այս տարվա նոյեմբերին

Արմինֆո. Ռուսական գազի գնի շուրջ բանակցությունները կսկսվեն այս տարվա նոյեմբերին: Այս մասին օգոստոս 29-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրվա արդյունքները:

 

Ըստ նրա, տարեվերջյան լրանում է «Գազպրոմի» հետ պայմանագրի ժամկետը, որի համաձայն, մեկ խմ գազի գինը կազմում է 150 դոլար: Հայկական կողմն ակնկալում է, որ 2019 թվականին այդ սակագինը կնվազի: Արթուր Գրիգորյանը բացառել է լարվածության գոյությունը Երևանի և Մոսկվայի միջև, կապված վերջին քաղաքական զարգացումների հետ, ինչպես նաև դրա հնարավոր ազդեցությունը գազի գնի բարձրացման վրա: «Ոչ մի լարվածություն չկա, բոլոր հարցերը լուծվում են աշխատանքային կարգով», - ասել է նախարարը, հավելելով, որ, միևնույն ժամանակ, Հայաստանը գազի գծով առաջարկներ է ուղարկվել նաև Իրանին և սպասում է պատասխանին: «Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի գազի գինը լինի ավելի ցածր, քան այսօր», - ասել է նախարարը:

 

Ինչպես նշել է նախարարը, գազը սպառողին հասնում է մեկ հազար խորանարդ մետրի դիմաց 255 դոլարով: Պատճառն այն է, որ այդ գնի մեջ ֆիքսված է նաև ԱԱՀ-ն, ինչպես նաև տարբեր դրույքաչափեր, որոնք կիրառվում են տարբեր սպառողների համար`ջերմատների և այլ սպառողների համար: Սակայն, ամեն դեպքում, ինչպես նշել է նախարարը, մինչև 2019 թվականի փետրվարը նախարարությունը ՀԾԿՀ-ին կներկայացնի սակագնային քաղաքականության վերաբերյալ իր առաջարկությունները: