Չորեքշաբթի, 29 Օգոստոսի 2018 18:45
Ալեքսանդր Ավանեսով

Էներգետիկայի նախարար. Հայաստանում ձևավորվել է փոքր ՀԷԿ-երի ուսումնասիրման աշխատանքային խումբ

Էներգետիկայի նախարար. Հայաստանում ձևավորվել է փոքր ՀԷԿ-երի ուսումնասիրման աշխատանքային խումբ

Արմինֆո. Հայաստանում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի փոքր ՀԷԿ-երը: Այս մասին օգոստոս 29-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրվա արդյունքները:

 

Նրա խոսքերով, հետազոտության արդյունքների հիման վրա կընդունվեն լուրջ որոշումներ: Նա ընդգծել է, որ ներկայումս Հայաստանում գործում է 186 փոքր հիդրոէլեկտրակայան, որոնք արտադրում են երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի 19-20% -ը: Հայաստանի կառավարությունը շահագրգռված է փոքր հիդրոէլեկտրակայանների զարգացմամբ, բայց ոչ ի վնաս շրջակա միջավայրի: Նա ընդգծել է, որ փոքր ՀԷԿ-ը վերականգնվող էներգիայի մի մասն եմ կազմում, որի զարգացումը հանդիսանում է երկրի կառավարության գերակայությունների մի մասը:

 

Նախարարը նաև ընդգծել է, որ ներկայումս վերանորոգվում է Արփա-Սևան թունելի երկրորդ հատվածը, որի միջոցով Արփա գետը և նրա վտակները կմիանան Սևանա լճին: Այդ իսկ պատճառով 14 փոքր ՀԷԿ-երը ջուր են ստանում Արփա գետի վտակներից: Վերանորոգման ավարտից հետո ողջ ջուրը կհոսի դեպի լիճ: