Հինգշաբթի, 30 Օգոստոսի 2018 14:56
Ալեքսանդր Ավանեսով

«Արման ընդ պարտնյորե ընկերությունը նախատեսում է իրականացնել սառնարանային պահեստների կառուցման ներդրումային ծրագիր

«Արման ընդ պարտնյորե ընկերությունը նախատեսում է իրականացնել սառնարանային պահեստների կառուցման ներդրումային ծրագիր

Արմինֆո. ՀՀ կառավարության որոշմամբ «Արման ընդ պարտնյորե ՍՊԸ-ն կօգտվի ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը 3 տարով հետաձգելու արտոնությունից:

 

Ընկերությունը նախատեսում է իրականացնել սառնարանային պահեստների կառուցման ներդրումային ծրագիր՝ մասնավորապես, գյուղմթերքի պահպանման համար։ Ծրագրի շրջանակում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ  5 մլրդ ՀՀ դրամի չափով ներդրում։ Ակնկալվում է 3 տարվա ընթացքում ստեղծել 100 նոր աշխատատեղ` 120 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով: