Հինգշաբթի, 30 Օգոստոսի 2018 16:44
Նաիրա Բադալյան

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Արմօյլ»-ի ներդրումային ծրագրին, առանց փորձաքննության դրական եզրակացության և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Արմօյլ»-ի ներդրումային ծրագրին, առանց փորձաքննության դրական եզրակացության և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման

Արմինֆո. ՀՀ կառավարության օգոստոսի 30-ի նիստում «ԱՐՄՕՅԼ» ՓԲԸ կողմից ներդրումային ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների` ներմուծվող ապրանքների ցանկի փոփոխման, լրացման և հստակեցման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:

 

Ինչպես տեղեկացրել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, որ վարչապետի հանձնարարականով հարցը լրացուցիչ ուսումնասիրվել է: Ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում կառուցում է նավթամթերքի վերամշակման ամբողջովին նոր գործարան` հագեցնելով այն տվյալ բնագավառում առկա ժամանակակից սարքավորումներով: Գործարանի կառուցման համար նախատեսվող ներդրումները կկազմեն շուրջ 16.8 մլրդ ՀՀ դրամ: Արդյունքում կստեղծվի մոտ 150 աշխատատեղ` 220 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով: