
Արմինֆո. «Հարավկովկասյան երկաթուղիե ՓԲԸ ու «Վրացական երկաթուղիե ԲԸ համատեղ որոշման համաձայն, 2018 թվականի սեպտեմբերի 1-ից Փոթի նավահանգիստ – Հայաստան հաղորդակցությունում հացահատիկային բեռների երկաթուղային փոխադրումների սակագները նվազում են 52%-ով: Այդ մասին տեղեկացնում է «Հարավկովկասյան երկաթուղիե ՓԲԸ-ն:
Հիշեցնենք, որ Վրաստանի կառավարության որոշմամբ՝ սեպտեմբերի 15-ից արգելվելու է ցամաքային ճանապարհով Հայաստան ցորենի և որոշ հացահատիկային կուլտուրաների ներկրումը։ Փոխադրումները պետք է իրականացվեն ջրային, այնուհետև երկաթուղային ճանապարհով։
Հայաստանում հաշվարկվել է, որ նորամուծությունը կհանգեցնի հացահատիկային կուլտուրաների գնի՝ մեկ տոննայի դիմաց $50-ով ավելացման: