Արմինֆո. Մինչև այս տարվա օգոստոսը Հայաստանը կարող էր պարծենալ բնական աղետների և հասցված վնասների «բարենպաստ» վիճակագրությամբ: Բայց վերջին բնական աղետները`կարկտահարությունն Արմավիրի, Շիրակի և Արարատի մարզերում, էապես «փչացրեցին» այդ վիճակագրությունը: Այս մասին օգոստոսի 31-ին հայտարարել է գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, ամփոփելով իր գործունեության արդյունքները:
Մասնավորապես, ըստ նախարարի, 2017-ին վնասը բնական աղետներից գնահատվել է 12 մլրդ դրամ, 2016 թվականին`33 մլրդ դրամ: Մինչև 2018-ի օգոստոսը վնասը գնահատվել է մոտ 6 մլրդ դրամ: «Հենց այդ մասին զեկուցեցի վարչապետին, որ մենք կարող ենք այս տարի խուսափել բնական աղետների հետ կապված ռիսկերից և հսկայական վնասներից, հաջորդ օրը, ճակատագրի հեգնանքով, մենք լսեցինք Արմավիրի մարզի կարկտահարության մասին», - ասել է նա: Թե ինչ չափերի էր պատճառված վնասը, Արթուր Խաչատրյանն այսօր ձեռնպահ է մնում նշել: Նրա խոսքերով, վնասը հնարավոր է հաշվարկել սեպտեմբերի վերջին:
Այնուամենայնիվ, ինչպես վստահեցրել է Խաչատրյանը, կարկուտից տուժած ֆերմերների վնասը կփոխհատուցվի: Այս ուղղությամբ, ինչպես նշել է նա, նախատեսվում է նորարարություն: «Եթե ավելի վաղ, ասենք, Հովհաննիսյանը Մարտիրոսն ստացել է 50 հազար դրամի փոխհատուցում է ստացել, իսկ հողի հարկի գծով ունի 15 հազար դրամի և ջրի դիմաց`35 հազար դրամի պարտք, ապա ամբողջ գումարն ուղղվել է պարտքի մարմանը: Այսուհետ նախատեսում ենք ֆերմերներին վճարել կանխիկ» - նշել ե նա:
RUB | 4.00 | -0.03 |
USD | 387.20 | 0.07 |
EUR | 422.20 | -0.66 |
GBP | 506.57 | 1.02 |
CAD | 280.34 | -0.27 |
JPY | 25.96 | 0.07 |
CNY | 54.43 | -0.23 |
CHF | 449.34 | -0.45 |